ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերը X-ի (նախկին Twitter) իր էջում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակին և շեշտել, որ իրադրությունն արագ վատթարանում է: «Կարևոր է, որ Լաչինի և Աղդամի երթուղիներն անհապաղ վերաբացվեն, որպեսզի փրկարար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»,- գրել է Սամանթա Փաուերը՝ տարածելով ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը: The humanitarian situation in Nagorno-Karabakh is rapidly deteriorating. It’s essential that the Lachin and Aghdam routes be reopened immediately so lifesaving assistance can reach the people of NK. https://t.co/TXZNjT9l26 — Samantha Power (@PowerUSAID) September 10, 2023