22.04.2025
ՀՀ-ն նոր դեսպան ունի Նեպալում և Բանգլադեշում
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն կարևորում է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի փորձագիտական աջակցությունը

Սեպտեմբերի 11-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարիյասինի հետ։


Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերին։ Այս հանատեքստում կարևորվել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից տրամադրվող փորձագիտական աջակցությունը։


Կողմերը քննարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, ճանապարհային անվտանգության, շրջակա միջավայրի ոլորտներում հետագա համագործակցությանն ուղղված քայլերը։

Վարչապետն ընդունել է ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան