Հայաստանը պատրաստվում է մոտ 30 տոննա մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված։ Նման որոշում ընդունել է ՀՀ կառավարությունը մարտի 28-ի նիստում: «Մարդասիրական օգնությունը ներառում է սննդամթերք և դեղորայք։ Դրա համար կառանձնացվեն պահածոները, չոր չափաբաժինները, հակաբիոտիկները, բժշկական լուծույթները։ Ընդհանուր առմամբ, մարդասիրական օգնությունը կկազմի 29,94 տոննա», - նշել է ՆԳՆ ղեկավարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նրա խոսքով՝ Հանրապետության պաշտպանության նախարարությունը մարդասիրական օգնություն կուղարկի Եգիպտոսի տարածքով։