1.05.2025
Հայաստանը պատրաստ է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել. Միրզոյան
prev Նախորդ նորություն

Արցախի թեմը հոգեհանգստյան կարգ կմատուցի սեպտեմբերյան դեպքերի տարելիցին

Սեպտեմբերի 19-ին ժամը 13:00-ին Երևան քաղաքի Կոմիտաս փողոցի Սուրբ Խաչ եկեղեցում կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով նահատակված ու սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված մեր հայրենակիցների հոգիների խաղաղության համար:

Կոչ ենք անում միահամուռ կերպով մեր աղոթքները վերառաքենք Ամենակարող Տիրոջը, որ Նա խաղաղություն տա ննջեցյալների հոգիներին ու մխիթարություն բերի նրանց ընտանիքներին և մեր ազգին` մեր ունեցած կորուստների համար:

ՀԻՇԱՏԱԿՆ ԱՐԴԱՐՈՑ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ ԵՂԻՑԻ

ՀԱՍԵ Արցախի թեմ

Անդրանիկ Թևանյանն այցելել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով