24.11.2024
«Մեդալի հակառակ կողմը». Երևանում կայացավ առաջին սպորտային դրամայի պրեմիերան
prev Նախորդ նորություն

Հայաստանը պատրաստ է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել. Միրզոյան

Հայաստանը պատրաստ է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Այս մասին Երևանում ֆրանսիայի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:


Նա նշեց, որ ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային կայունության հարցեր և հաստատել Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Տեղեկացրել է նաև, որ Հայաստանը փոխանցել է վերջին խմբագրական առաջարկները Բաքվին, որոնցում տեքստը լիովին համաձայնեցված է.


«Մենք պատրաստ ենք արագ ստորագրել այն տեքստը, որը համաձայնեցված է։ Դա համաձայնագիր է, որով երկրները փոխադարձաբար ճանաչում են միյանց տարածքային ամբողջականությունը, Ալմաթիի հռչակագիրը, այն սահմանները, որոնք կային ԽՍՀՄ փլուզման ժամանակ»,- նշեց Միրզոյանը՝ շնորհակալություն հայտնելով Փարիզին այդ գործում աջակցության համար: