Այսօրվանից թողնում եմ Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդականի-հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մասիս Մայիլյանը:"Արդյունավետ համագործակցության համար երախտագիտություն եմ հայտնում Արցախի, Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի իմ գործընկերներին։ Համոզված եմ, որ մոտ ժամանակներս մենք նոր հնարավորություններ կունենանք պաշտպանելու և առաջ մղելու համար Արցախի Հանրապետության ու նրա անկոտրում քաղաքացիների շահերը։Խաղաղություն բոլորիս",- գրել է Մայիլյանը: Հիշեցնենք, սեպտեմբերի 9-ին Արցախի ԱԺ երկրի նախագահ ընտրեց Սամվել Շահրամանյանին: