24.11.2024
Անդրանիկ Թևանյանն այցելել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն
prev Նախորդ նորություն

Ֆրանսիան կպաշտպանի Հայաստանին ՌԴ ճնշումից. ԱԳ նախարար

Ֆրանսիան կպաշտպանի Հայաստանին ՌԴ ճնշումից: Ահա այսպիսի հայտարարություն է Երևանում արել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն:


Մասնավորապես, խոսելով Հայաստանի և Ֆրանսիայի ընդհանուր արժեքներից, ֆրանսիացի նախարարը իր երկրի անունից աջակցություն է հայտնել հայ ժողովրդին և կառավարությանը, շեշտելով.


«Չնայած Ռուսաստանի սպառնալիքներին և ակնհայտ թշնամանքին, որը փորձում է ճնշում գործադրել, չնայած դրան, Հայաստանը փուլերով գնում է դեպի ժողովրդավարություն»։


Նա հավելել է, որ Հայաստանը միշտ ապավինել է Ֆրանսիայի աջակցությանը ժողովրդավարական արժեքների պաշտպանության հարցում.


«Ֆրանսիայում քիչ են այն թեմաները, որոնց շուրջ համաձայնություն կա քաղաքական ուժերի միջև։ Հայաստանը նման սակավաթիվ թեմաներից է»,- հավելեց Սեժուրնեն։