30.07.2025
Հայաստանն ու Սերբիան կարևորել են ուղիղ չվերթների իրականացման անհրաժեշտությունը
prev Նախորդ նորություն

Արթիկում կկառուցվի բժշկական կենտրոն, Լանջազատում և Կանաչուտում՝ մանկապարտեզներ

Կառավարությունը սեպտեմբերի 12-ին ընդունել է որոշում, որով նախատեսվում է ընդունել Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող՝ Ալիխանյան եղբայրների փողոց 3/3 հասցեում գտնվող հողամասի նվիրատվությունը և այն ամրացնել մարզպետի աշխատակազմին՝ քաղաքում բժշկական կենտրոն կառուցելու նպատակով։


Գործադիրն ընդունել է նաև «Գույք նվիրաբերելու մասին» որոշում, որով նախատեսվում է Արարատի մարզի Արտաշատ համայնքի Լանջազատ և Կանաչուտ բնակավայրերում գտնվող պետական սեփականություն հանդիսացող դպրոցապատկան հողամասերից նվիրաբերել համայնքին՝ մանկապարտեզներ կառուցելու նպատակով:


Սուբվենցիոն ծրագրերով նախատեսվում է Արտաշատ համայնքի Լանջազատ և Կանաչուտ բնակավայրերում երկու տարվա ընթացքում կառուցել երկու խմբանի մանկապարտեզներ, որի համար համայնքի կողմից երկու տարիների ընթացքում կիրականացվի 710 մլն դրամի ներդրում։


 

ՀՀ-ն նոր դեսպան ունի Նեպալում և Բանգլադեշում
Հաջորդ նորություն next
 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար