Lamast Online-ը նշել է, որ ԱՄԷ-ում գալիք տոներին ընդառաջ արձակուրդն անցկացնելու համար Հայաստանն իդեալական վայր է: Այս մասին հայտնում է ՀՀ զոբաշրջության կոմիտեն: «Հնագույն պատմությունը, զարմանահրաշ բնապատկերները, տարատեսակ փորձառությունները, համեղ սնունդը, ջերմ հյուրընկալությունը բազմաթիվ պատճառներից ընդամենը մի քանիսն են ԱՄԷ-ից Հայաստան ուղևորվելու համար»,- ասված է հրապարակման մեջ: