1.09.2026
Սպանություններն ու ինքնասպանությունները վերածվում են սովորական վիճակագրության
prev Նախորդ նորություն

Ռազմավարական հաղթանակից մինչև Քարվաճառի կորուստ․ 9 տարի

9 տարի առաջ այս օրը՝ հայկական Քարվաճառի շրջանում, մեծաթիվ դպրոցականների մասնակցությամբ, բացվեց Արցախը ՀՀ-ին կապող երկրորդ մայրուղին։


Դա Հայաստան համահայկական հիմնադրամի, ՀՀ և Արցախի կառավարությունների համատեղ քայլն էր՝ ուղղված Արցախի ռազմավարական զարգացմանն ու անվտանգության ամրապնդմանը։


Նախագահներ Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի առաջնորդությամբ առանցքային քայլ կատարվեց, որի ազդեցությունն ընդգծվեց ոչ միայն Արցախի և նրա շրջանների տնտեսական կտրուկ բարգավաճման, այլև 44-օրյա պատերազմի օրերին ռազմական նշանակության խնդիրների կատարման հարցում։


Դրանից 3 տարի անց՝ պատերազմի ավարտից մեկ ամիս հետո, կապիտուլյանտ իշխանությունը Քարվաճառի շրջանը հանձնեց Ադրբեջանին՝ դրանով իսկ ճանապարհ բացելով Արցախի ամբողջական օկուպացիայի համար։


ՀՀԿ անդամ Տիգրան Աբրահամյան