ԵՄ դիտորդական առաքելությունն ավելացրել է պարեկային գործունեությունը նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հայ-ադրբեջանական սահմանամերձ տարածքներում, որպեսզի դիտարկի ցանկացած ռազմական զարգացում։ Այս մասին X-ի միկրոբլոգում հայտնել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը։ «Տեղում մեր ներկայության միջոցով նպատակ ունենք նպաստել լարվածության թուլացմանը և ԵՄ-ին իրավիճակի մասին անաչառ զեկուցմանը», - ասված է հաղորդագրության մեջ: