23.06.2025
«Կարծում ենք, որ դա ցեղասպանություն է». Լեմկինի ինստիտուտը` Արցախում ստեղծված վիճակի մասին
06.09.2023
«Կարծում ենք, որ դա ցեղասպանություն է». Լեմկինի ինստիտուտը` Արցախում ստեղծված վիճակի մասին

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը 126 էջանոց զեկույց է հրապարակել Արցախում Ադրբեջանի կողմից ցեղասպանության վտանգի վերաբերյալ։ Ինստիտուտը կից թվիթերյան գրառմամբ նշել է, որ զեկույցի նախագծի հրապարակումը պայմանավորված է շրջափակման ծանր հանգամանքներով և Արցախի և Հայաստանի սահմաններում Ադրբեջանի ռազմական կուտակումներով։ The @LemkinInstitute’s new report on the risk of genocide by Azerbaijan in #Artsakh (#NagornoKarabakh) has been published. Please see the links & QR code below for the executive summary and the full report. We have released an emergency draft of the report due to the dire… pic.twitter.com/vY8lEziF6V — Lemkin Institute for Genocide Prevention (@LemkinInstitute) September 6, 2023 «Մենք խորապես մտահոգված ենք այն ամենով, ինչ ներկայումս տեղի է ունենում, և կարծում ենք, որ դա ցեղասպանություն է։ Միջազգային աշխարհը շատ բան կարող է անել Հայոց Երկրորդ ցեղասպանությունը կանխելու համար, սակայն այն պետք է գործի համարձակ և արագ», - գրված է Թվիթերում։ Ադրբեջանն արդեն 8 ամիս է փակել է Լաչինի միջանցքը, այս տարվա հունիսի 15-ից էլ արգելափակել է դեպի Արցախ հումանիտար բեռների մուտքը՝ ո՛չ դեղորայք, ո՛չ սնունդ, ո՛չ վառելիք չի մտնում Լեռնային Ղարաբաղ։