23.06.2025
Բուլղարիայում ներկայացվեց «Հայկական ավանդական տարազ» ցուցադրությունը
05.09.2023
Բուլղարիայում ներկայացվեց «Հայկական ավանդական տարազ» ցուցադրությունը

Բուլղարիայում «Տերյան մշակութային կենտրոն»-ը և Հայաստանի պատմության թանգարանը համատեղ մասնակցում են Ավանդական արհեստների XVIII միջազգային տոնավաճառին` ներկայացնելով «Հայկական ավանդական տարազ» ցուցադրությունը։ Միջոցառումը տեղի է ունենում Գաբրովոյի Էթար տարածաշրջանային ազգագրության բացօթյա թանգարանում։ Նույն ժամանակ ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը զեկույցով հանդես է գալիս «Ավանդական արհեստներ. Ժամանակակից ներկայացումներ» միջազգային գիտաժողովին: Հայաստանի մշակութային ժառանգությունը Էթար տարածաշրջանային ազգագրության բացօթյա թանգարանում ներկայացնում են «Տերյան մշակութային կենտրոն»-ը և Հայաստանի պատմության թանգարանը։ Էթարը (Етър) գտնվում է Գաբրովո քաղաքից 8 կմ հեռավորության վրա՝ Սիվեկ գետի ափին և ունի 46 ճարտարապետական կառույցներ, որոնք ներկայացնում են 25 հնագույն մասնագիտություններ: Այն մեկ փողոցի վրա տեղակայված վարպետների քաղաք է, որի երկայնքով քայլելիս կարող եք անցնել տարածությունն ու ժամանակը և հայտնվել դարավոր Բուլղարիայում: Այստեղ կյանքը եռում է. ջրաղացներն աղում են, դարբինները դարբնում են, ջուլհակները հյուսում են, տնային տնտեսուհիները պատրաստում են, և այս ամենը՝ հիացած այցելուների աչքի առաջ: