ՄԱԿ-ը երրորդ անգամ անընդմեջ Վրաստանը ներառել է «մարդկային զարգացման շատ բարձր մակարդակով» երկրների կատեգորիայի մեջ, գրում է Sputnik-ը։ 193 երկրների շարքում Մարդկային զարգացման ինդեքսով Վրաստանը աշխարհում 60-րդ տեղում է՝ հետևում թողնելով Հայաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան, Չինաստանն ու այլ երկրներ։ Նշվում է, որ 2015 թվականից ի վեր Վրաստանը բարելավել է իր դիրքերը 4 տողով և, ըստ այդ ցուցանիշի, զբաղեցնում է տասնմեկերորդ տեղը «շատ բարձր մակարդակի» երկրների շարքում։ ՄԱԿ-ի Մարդկային զարգացման ինդեքսը երկրներին տալիս է 4 կատեգորիա՝ զարգացման «շատ բարձր», «բարձր», «միջին» և «ցածր»: