11.10.2024
Լուսանկարը՝ Սուրեն Սուրենյանց
prev Նախորդ նորություն

«Արևմտյան Ադրբեջանի» համայնքը վտարանդի կառավարություն է ստեղծում. որո՞նք են վտանգները

Լուսանկարը՝ 168.am-ի
Լուսանկարը՝ 168.am-ի

Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքը նախաձեռնում է վտարանդի կառավարություն ստեղծելու գործընթաց։ Դրա մասին գրում են ադրբեջանական լրատվականները։ Առաջին հայացքից անհեթեթ այս գործընթացը շատ լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության համար։ Վստահ եմ՝ ֆետիշացված սյուներն էլ չեն փրկի, պատն ու ծառն էլ․․․


Հիշեցնեմ, որ «Արևմտյան Ադրբեջան» Իլհամ Ալիևը կոչում է Հայաստանի ներկայիս ողջ տարածքը։ Ողջ պետական ապարատն ու դիվանագիտական ներուժն օգտագործվում է Հայաստանի պետության ու տարածքի հաշվին ադրբեջանցիների համար գոյություն չունեցող «պատմական հայրենիք» կառուցելու ուղղությամբ։


Այդ նախաձեռնությունը պաշտոնապես սկսվել է 2022 թվականի դեկտեմբերի 24-ին), երկու ամիս անց այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Ալիևը պատասխանը Հայաստանի տարածքը «Ադրբեջան» հռչակելն էր։ Ոչ մի հետևություն չարվեց, արդեն երկու տարի է այդ քաղաքականությունը անարձագանք է մնում Երևանի կողմից։ Իսկ հետևանքներն էլ գնալով ավելի վտանգավոր են դառնում։


Եթե ՀՀ-ում լիներ պետականամետ կառավարություն, ապա այս թեզը կարելի էր ուղղել հենց Ադրբեջանի դեմ։ Բայց երբ իշխանության առաջնահերթությունը խաշլաման է, այդ իշխանությունից որևէ բան ակնկալելն անմտություն է․․․


Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան


 

Լուսանկարը՝ civilnet.am-ի
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները