11.10.2024
ՀՀ-ում պաշտոնապես կնշվի Հայրերի օրը. օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ
prev Նախորդ նորություն

Վահան Կոստանյանն ու Մարկո Շտուցինը կարևորել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունները

Սեպտեմբերի 3-ին Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի արտաքին ու եվրոպական հարցերի նախարարության պետքարտուղար Մարկո Շտուցինի հետ։


Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Սլովենիա հարաբերությունների դինամիկ զարգացման կապակցությամբ։ Կարևորվել է նաև ՀՀ-ԵՄ համապարփակ գործընկերության շրջանակներում համագործակցության ամրապնդումը և հետագա խորացումը։


Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։


Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար ոլորտում համագործակցությանը։

Երևան ժամանեց Չինաստանից առաջին ուղիղ չվերթը
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները