7.10.2024
Ռուբեն Վարդանյանը հրաժարական չի տա, պաշտոնանկության դեպքում Արցախից չի հեռանա. Առաքելյան
22.02.2023
Ռուբեն Վարդանյանը հրաժարական չի տա, պաշտոնանկության դեպքում Արցախից չի հեռանա. Առաքելյան

Ռուբեն Վարդանյանը հրաժարական չի տա, պաշտոնանկության դեպքում Արցախից չի հեռանա: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։ Նա նշել է, որ Վարդանյանի հեռանալու մասին խոսակցությունները նոր չեն, դրանք տարածվում են նրա պաշտոնը ստանձնելուց սկսած, և հստակ է, որ Ռուբեն Վարդանյանը չի պատրաստվում հրաժարական տալ, ինչպես նաև հեռանալ Արցախից: «Ռուբեն Վարդանյանի  դիրքորոշումը Արցախում պաշտոն զբաղեցնելով չի պայմանավորված։ Եվ անկախ նրանից, թե քաղաքական որևէ փոփոխություն կլինի, թե՝ ոչ, Վարդանյանն անելու է առավելագույնը առկա մարտահրավերներին դիմակայելու»,- շեշտել է Առաքելյանը: Հիշեցնենք, ըստ մամուլի՝ փետրվարի 23-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես կգա ուղերձով, որով կհայտարարի, որ Ռուբեն Վարդանյանը հեռանում է պաշտոնից: Նախօրեին Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն ասել էր, որ ստացել է Արցախի պետական նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ, բայց դեռ որոշում չունի: