Վախկոտ օրինախախտը
Արդեն երկրորդ շաբաթն է, որ ՀՀ կառավարությունը ձեռնպահ է մնում 2024 թվականի սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած ՀՊՏՀ ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու որոշումից՝ հաշվի առնելով այն օրենսդրական և ընթացակարգային խախտումները, որոնք արձանագրվել էին այդ գործընթացում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը՝ հրապարակելով ՀՀ նախագահի լուսանկարը:
"Արդյունքները չհաստատելը բավարար չէ, երբ օրենսդրությունը նման դեպքերի համար նախատեսում է նոր ընտրության կամ մրցույթի կազմակերպում։
ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահի պաշտոնն ապօրինի զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը մինչև օրս վախենում է ստորագրել այդ օրվա նիստի արձանագրությունն ու որոշումները, որոնք սեպտեմբերի 19-ի դրությամբ դեռևս հրապարակված չեն ՀՊՏՀ կայքում և չեն տրամադրվում ինձ՝ գրավոր հարցումները թողնելով անպատասխան՝ խոչընդոտելով դրանց դատական կարգով բողոքարկման հնարավորությունն ու իմ իրավունքը",- գրել է Ղազարյանը։
Հիշեցնենք, Էդգար Ղազարյանը, որպես թեկնածու, մասնակցել է ռեկտորի ընտրության գործընթացին: