Արցախում կատաղի մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում է:Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: Նա նաեւ նշել է. "Թեև տեղեկություններ կան, որ Ադրբեջանը որոշ դիրքերի ու հատվածների նկատմամբ վերահսկողություն է հաստատել, այնուամենայնիվ ամեն մետրի համար ծանր մարտեր են: Արցախցիները մեծ ճակատամարտ են տալիս, ադրբեջանցիները մարտադաշտում մեծաթիվ կորուստներ ունեն, ինչն էլ դանդաղեցրել է նրանց առաջխաղացումը տարբեր ուղղություններում: Սակայն այս կռիվը պետք է արագ կանգնեցնել, որովհետև այն իր հետ մեծ ցավ ու տառապանք է բերում Արցախում ապրող մեր հայրենակիցներին: "