25.07.2025
Հավաքական Արևմուտքի ճգնաժամը
19.10.2023
Հավաքական Արևմուտքի ճգնաժամը

Հայաստանի իշխանության ոչնչով հիմնավորված միակողմանի կողմնորոշումը հավաքական Արևմուտքի ուղղությամբ ոչ միայն տարածաշրջանային իրողությունների, այլ ավելի գլոբալ տենդենցների սխալ հաշվարկի հետևանք է: Այս կարծիքին է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:"Սպիտակ տան մերձավորարևելյան քաղաքականությունը, մեղմ ասած, տապալման եզրին է:Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատերազմն արդեն չեղարկել է Իսրայել- Սաուդյան Արաբիա հաշտեցման գործընթացը, որի հովանավորը հենց Վաշինգտոնն էր: Բայդենի «բալանսավորված» այցը տարածաշրջան տապալվեց. Գազայի հիվանդանոցի հրթիռակոծումը ԱՄՆ նախագահի շրջագայությունը սահմանափակեց միայն Թել Ալիիվով, որտեղ նա Իսրայելի վարչապետի հետ հանդիպմանը հանդես եկավ մի քանի հակասական հայտարարություններով:Հորդանանում քառյակի գագաթնաժողովը տապալվեց. Հորդանանի թագավորը և պաղեստինյան ինքնավարության ղեկավարը հրաժարվեցին հանդիպել Բայդենի հետ:Փոխարենը, ցուցարարները ներխուժել են ԱՄՆ Կապիտոլիումի շենքերից մեկը՝ պահանջելով անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում։ Սա ցուցիչ է, որ Վաշինգտոնի քաղաքականությունն ոչ միայն չի նպաստում մերձավորարևելյան ճգնաժամի կարգավորմանը, այլ խրախուսում է ամերիկյան հասարակության բևեռացումը:Հավաքական Արևմուտքի մասին մեր պատկերացումները, մեղմ ասած, ենթակա են վերանայման: Ոչ միայն այն պատճառով, որ նկատվում է նրա գլոբալ դերի նվազում, այլ նաև այն հանգամանքով պայմանավորված, որ արևմտյան ունիվերսալ արժեքները պաշտպանելու անհրաժեշտություն կա առաջին հերթին հենց արևմտյան շահախմբերից",- գրել է Սուրենյանցը: