Անվտանգության հնարավոր երաշխիքների կամ համաներման շուրջ բանակցությունները, որոնք իբր առաջարկում է Բաքուն, դեռ կոնկրետ արդյունքների չեն բերել։ Այս մասին Reuters-ին ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ «Իրավիճակը շատ ծանր է՝ մարդիկ սոված են, լույս չկա, վառելիք չկա։ Մենք շատ տեղահանվածներ ունենք»,- գործակալությանը ասել է նա: Բաբայանի խոսքով, սեպտեմբերի 22-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանից մարդասիրական ավտոշարասյուն ժամանելու վերաբերյալ, սակայն Լաչինի միջանցքը դեռ նորմալ չի աշխատում։