7.10.2024
Սամվել Բաբայանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Արցախի նոր պետնախարարին
02.03.2023
Սամվել Բաբայանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Արցախի նոր պետնախարարին

Արցախի ՊԲ նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը շնորհավորել է Արցախի նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանին. «Անձամբ իմ և «Միասնական հայրենիք» կուսակցության անունից ողջունում եմ Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը զբաղեցնելու Ձեր որոշումը։Անկախ ԱՀ Սահմանադրությամբ ամրագրված կարգավորումներից՝ Արցախի ժողովուրդը պետական նախարարի ինստիտուտը նույնականացնում է կառավարության ղեկավարի հետ, ուստի և՝ այդ պաշտոնից ընդգծված ակնկալիքներ ունի։ Մեր երկրում ստեղծված ճգնաժամը պահանջում է համարժեք մոտեցումներ, մասնավորապես ճգնաժամային կառավարման համարձակ և ոչ ստանդարտ որոշումներ։ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հանձնառու է աջակցելու պետական նախարարի համակարգմանը վերապահված ոլորտներում ռեֆորմների իրականացմանը և այդ համատեքստում, իբրև խորհրդարանական երկրորդ ուժ, պատրաստակամ է ներկայացնելու Արցախի կայուն զարգացման իր տեսլականը։Հարգելիˊ պետնախարար,Մաղթում ենք Ձեզ արդյունավետ գործունեություն՝ ի շահ Արցախի և հայ ժողովրդի»,- ասված է ուղերձում։