7.10.2024
Շուշիի հարակից հատվածում մի քանի ժամ տարբեր ինտենսիվությամբ մարտեր են. ԱԺ պատգամավոր
05.03.2023
Շուշիի հարակից հատվածում մի քանի ժամ տարբեր ինտենսիվությամբ մարտեր են. ԱԺ պատգամավոր

Ադրբեջանի հարձակումից և արցախցի 3 ոստիկանների զոհվելուց հետո, Շուշիի հարակից հատվածում մի քանի ժամ, տարբեր ինտենսիվությամբ մարտեր են: Այդ մասին Ֆենսբուքի իր էջում գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: "Ըստ տեղեկությունների, տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից բացի նռնականետեր և ականանետեր են կիրառվել: Արցախի համապատասխան ստորաբաժանումների գործողությունների արդյունքում նկատելի են նաև ադրբեջանցի դիվերսանտների մարմիններ: Վերոնշյալ գործողությունների վայրի նկատմամբ վերահսկողությունը խիստ կարևոր է և չի բացառվում, որ Ադրբեջանը փորձել է անհրաժեշտ բարենպաստ դիրքեր դուրս գալու նպատակով դիրքային առաջխաղացում ապահովել, իսկ նրանց ճանապարհին այդ պահին հայտնվել են արցախցի ոստիկանները ու առաջին մարտն իրենց վրա վերցրել", - նշում է Տիգրան Աբրահամյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Արցախի ՆԳՆ-ն, Արցախում ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունների հետևանքով երեք ոստիկան է զոհվել, մեկը՝ վիրավորվել։ Հրապարակվել է նաև ադրբեջանական կողմի դիվերսիոն հարձակման տեսանյութը: