1.10.2026
Հայաստանը «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիրն է
prev Նախորդ նորություն

Հայաստանում 2-րդ անգամ տեղի կունենա Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը

Հայաստանում 2-րդ անգամ տեղի կունենա Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (#WCIT2024), որն անցկացվում է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անմիջական համակարգմամբ:

«Մտքի ուժը. Արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո #WCIT2024-ն կմեկտեղի անվանի խոսնակների ելույթներ, պանելային քննարկումներ, B2B հանդիպումներ, նորարարական ցուցադրություններ, բիզնես շնորհանդեսներ, սեմինարներ և այլ միջոցառումներ։

ՀՀ ԲՏԱ նախարարությունն առաջին անգամ իր կառույցների հետ WCIT 2024-ի շրջանակում անցկացվող #ԴիջիԹեք Էքսպոին կներկայանա միասնական տաղավարով:

#WCIT2024-ը կանցկացվի հոկտեմբերի 4-7-ը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, իսկ #ԴիջիԹեք Էքսպոն՝ հոկտեմբերի 4-6-ը Մերիդիան էքսպո կենտրոնում:

Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հռոմ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
24.09.2026
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգ չի առել. Ալեն Սիմոնյան