7.10.2024
Երկիրն ապագա է ուզում. Հովհաննիսյան
03.03.2023
Երկիրն ապագա է ուզում. Հովհաննիսյան

Պարտությունից հետո և թուրքի հաջորդ պոտենցիալ ներխուժումից առաջ հայկական քաղաքական միտքը ծայրաստիճան ամլացել է։ Վերականգնման որևէ իրատեսական գաղափար դաշտում առայժմ չի երևում։ Այս մասին գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: "Հայաստանում ապրելն արդեն իսկ տիտանական ջանքեր է պահանջում մարդուց։ Բացի սոցիալական և սուր անվտանգային խնդիրներից, կա անհեռանկարայնության ճնշող զգացումը։ Հայաստանը պետք է հանել կործանարար ներկայի և անցյալի անվերջ կռվի ճիրաններից։ Մեր երկիրը ապագա է ուզում։ Մեր քաղաքացուն և ժողովրդին ապագա է պետք։ Մենք ունենք որակյալ, ակտիվ հանրային-մարդկային ռեսուրս, որն ունակ է ձևակերպել նոր տեսլական, որը կարող է, որպես սերունդ, վերցնել պատասխանատվությունը ու նոր էջ բացել Հայաստանի ու հայ ժողովրդի համար։ Սա առայժմ չի արվում։ Մենք լավ չեն պատկերացնում ժողովրդի մոլորվածության և իրականությանը տոտալ չտիրապելու ծավալները։ Իր գլխին գալիք ծայրահեղ վտանգների մասին խավարի մեջ է հայ հասարակությունը՝ ինչպես միշտ, գրեթե բոլոր դարերում։ Իսկ երբ չի լինում նոր բովանդակային առաջնորդություն, պետությունը դառնում է անմիտ, անհեռանկար։ Մեր տարածաշրջանում դա միշտ վերջանում է աղետով։ Իշխանությունը Հայաստանը տեղավորել է Ռուսաստան-Արևմուտք բախման կիզակետում։ Հայաստանը դարձել է տարածաշրջանի «Բախմուտը»։ Բայց մեր հասարակությունը սա չի հասկանում, որովհետև գրագետ, մարդկային լեզվով ու ճիշտ պատկերացումներով բացատրողի ինստիտուտը չկա։ Անհատներ կան, ձևաչափը չկա։ Ուրեմն, որպես առաջին քայլ, դա պետք է ստեղծել", - գրել է Հովհաննիսյանը։