26.11.2024
Մեկ շաբաթ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ
prev Նախորդ նորություն

Դյուրացվել է հայկական պետհամարանիշներով մեքենաների մուտքն Իրան

Դյուրացվել է հայկական պետհամարանիշներով մեքենաների մուտքն Իրան: Այս մասին գրում է իրանագետ Ժաննա Վարդանյանը։


"Ըստ իրանական կողմի, քանի որ Հայաստանը միացել է Carnet de Passages-ի հռչակագրին, վերանում է հայկական պետհամարանիշով մեքենաների Իրան մուտք գործելու խնդիրը:


Մինչև այժմ հայկական մեքենաները Իրան մուտք գործելու համար պետք է զգալի գումար վճարեին մաքսատանը, որը կարող էին հետ ստանալ վերադառնալիս:


Դեռ հասկանալի չէ, թե հայկական մեքենաներն այժմ ազատվում են այդ վճարումից, թե դրանք պարզապես նվազեցվում են:


Սահմանի հատումը հեշտացնող «Կառնետ դե Պասաժ» համակարգը ներդնելու համար հայկական ու իրանական կողմերն ակտիվ բանակցում էին վերջին երկու տարիներին", - գրել է նա: