7.06.2025
Արարատ Միրզոյանը և Կասպար Վելդկամպը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ:


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև շարունակական փոխգործակցության հարցեր։


Ընդգծվել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ճանապարհին մարդու իրավունքների պաշտպանության հարցերում Գրասենյակի ներգրավվածության կարևորությունը։


Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության կարիքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացված քայլերին, այդ նպատակով միջազգային գործընկերների հետ ձևավորված համագործակցությանը։


Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ՝ տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության հաստատման տեսլականը, այդ թվում նաև՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումները:

Մոսկվայում կայացել է ԱՊՀ պետությունների Ինտերպոլի բյուրոների պետերի առաջին հանդիպումը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին