13.10.2025
Շիրակի մարզի ֆերմերներն այս տարի ևս կանգնած են բերքն իրացնելու լուրջ խնդրի առաջ
prev Նախորդ նորություն

ՍԴ-ն կքննի ՀՀ և Ադրբեջանի հանձնաժողովների ստորագրած կանոնակարգի սահմանադրականության հարցը

Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի համապատասխանոթյունը Սահմանադրությանը:


Կանոնակարգի օրենքի նախագիծը կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով հաստատել է սեպտեմբերի 5-ին: Մինչև Ազգային ժողովում կմեկնարկի նախագծի վավերացման ընթացակարգը, այն ուղարկվել է Սահմանադրական դատարան:


Հիշեցնենք, ըստ երկու երկրի սահմանազատման հանձնաժողովների՝ ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության, հանձնաժողովներն ավարտել են համատեղ գործունեության կանոնակարգի համաձայնեցման աշխատանքը: Կանոնակարգը ստորագրվել է օգոստոսի 30-ին և Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են ներպետական ընթացակարգերը:


 

Ադրբեջանը խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին արհեստական խոչընդոտներ չպետք է ստեղծի
Հաջորդ նորություն next
 Լուսանկար՝ alphanews.am
10.10.2025
«3+3» ձևաչափով հանդիպումը մինչև տարեվերջ կանցկացվի Երևանում կամ Բաքվում. մանրամասներ