24.11.2024
ՊԵԿ նախագահը և ԵՄ երկրների դեսպանները շրջայց են կատարել Մարգարայի անցակետի տարածքում
prev Նախորդ նորություն

Հայաստանը ողջունում է սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում «Հանուն ապագայի դաշնագրի» ընդունումը

Հայաստանը ողջունում է սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնակայանում, «Հանուն ապագայի դաշնագրի» ընդունումը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։


«Հաշվի առնելով համաշխարհային և տարածաշրջանային մակարդակում առկա մարտահրավերները՝ Հայաստանն իր ներդրումն է ունեցել դաշնագրում այնպիսի հանձնառությունների արտացոլման գործում, ինչպիսիք են միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների, ցեզասպանության և մարդկության դեմ հանցագործությունների համար անպատժելիությանը վերջ դնելը, ինչպես նաև ատելության խոսքի ու ապատեղեկատվության դեմ պայքարը։ Մենք բարձր ենք գնահատում այս ուղղությամբ մեր գործընկերների հետ սերտ փոխգործակցությունը։ Հայաստանը կիսում է դիմակայուն, առավել ներառական ու կայուն ապագայի տեսլականը»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։