21.08.2025
ԵՊԲՀ-ում անցկացվեց լաբորատոր բժշկության ոլորտի առաջին միջազգային համաժողովը
06.11.2023
ԵՊԲՀ-ում անցկացվեց լաբորատոր բժշկության ոլորտի առաջին միջազգային համաժողովը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց «Լաբորատորբժշկություն. ձեռքբերումները և հեռանկարները» խորագրով առաջին միջազգային գիտագործնականերկօրյա համաժողովը, որն ընդգրկեց զեկույցներ, դասախոսություններ, ցուցահանդեսային և մշակութայինմաս:Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի նախաձեռնությամբ նոյեմբերի 4-ից 5-ն անցկացվող այսմիջոցառմանը մասնակցում էր ավելի քան 300 մասնագետ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից,Տաջիկստանից, Վրաստանից, ինչպես նաև Չինաստանից։Ողջունելով հյուրերին և մասնակիցներին՝ Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանն ընդգծեց,որ կլինիկական լաբորատոր ախտորոշումը շատ կարևոր է՝ ախտաբանությունից մինչև ամենանուրբանձնականացված մոտեցում՝ մոլեկուլյար գենետիկ ախտորոշում։ «Լաբորատոր ճիշտ ախտորոշումից էկախված հիվանդության բուն ախտորոշումը, ինչպես նաև դրա բուժման արդյունավետությունը։ Լաբորատորճշգրիտ ախտորոշումը թույլ է տալիս ավելի թիրախային բուժում նշանակել։ Առողջապահական համակարգիարդյունավետ աշխատանքը մեծապես պայմանավորված է կլինիկական լաբորատոր ախտորոշիչգործիքակազմի լայն սպեկտրով՝ սկսած արյան պարզ ընդհանուր հետազոտությունից՝ վերջացրած բարդմոլեկուլյար գենետիկ հետազոտություններով», - նշեց պրոռեկտորը՝ հավելելով, որ լաբորատոր ճիշտախտորոշումը կարևոր է նաև մարդու բնական առողջությունը հասկանալու համար։Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի վարիչ, «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտիլաբորատորիայի վարիչ Զարուհի Գևորգյանն իր խոսքում նշեց․ «Լաբորատոր բժշկի գործը միշտամենաանտեսանելին է հիվանդանոցային կառույցներում, բայց հենց այդտեղից է սկսվում ճիշտ բուժմանհիմքը։ Յուրաքանչյուր հետազոտություն սոսկ սրվակ չէ, այլ՝ մարդկային ճակատագիր, այս գիտակցումըպետք է ունենանք բոլորս և մեր մասնագիտությանը վերաբերվենք խիստ պատասխանատվությամբ, ինչիմասին ես միշտ ասում եմ իմ գործընկերներին, ուսանողներին։ Շատ հպարտ եմ, որ մեր ամբիոնըկարողացավ այսօր կազմակերպել նմանատիպ միջոցառում՝ իր տեսակով առաջինը և եզակին։ Չնայածնրան, որ խոսում ենք տարբեր լեզուներով՝ մենք ունենք մեկ ընդհանուր լեզու՝ լաբորատոր լեզուն։ Այսօրայստեղ չկան ուրիշ, միջանկյալ մասնագետներ։ Մենք հավաքվել ենք, որպեսզի կարողանանք խոսել,կիսվել, քննարկել մեր բոլոր նորությունները, հաջողություններն ու անհաջողությունները, ինչպես նաևապագա տեսլականը, որպեսզի հասկանանք՝ ինչպես դառնալ օգնող օղակ մեր բուժող բժիշկների համար։Մեր նպատակն է սա դարձնել ավանդույթ և ամեն աշուն Երևանում՝ բժշկական մայր բուհի տանիքի ներքո,հավաքել լաբորատոր ոլորտի մասնագետներին»։Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, ՌԴ առողջապահության նախարարության ԴՊԲՈՒՀ ԼՄԿՇՄԿՌԲԱ կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի վարիչ՝ լաբորատոր իմունոլոգիայի կուրսով,ԱՊԲՀ-ի լաբորատոր բաժնի վարիչ, Շտապ օգնության Ն.Վ. Սկլիֆոսովսկու անվան ԳՀԻ ՄԱԴ, Լաբորատոր բժշկության ֆեդերացիայի փոխնախագահ Միխայիլ Գոդկովը նկատեց, որ ռուս մասնագետներըհայ լաբորատոր մասնագետներից սովորելու շատ բան ունեն։ «Հուսով եմ՝ մենք ևս ձեզ հետ կիսելու բանունենք։ Մենք կարիք ունենք նմանատիպ քննարկումների, նույնիսկ՝ բանավեճերի, նոր բացահայտումների,ձեռքբերումների։ Այս դժվարին ժամանակներում հրաշք է, որ մենք ձեզ հետ միասին կարողացանքկազմակերպել այս գիտաժողովը։ Իհարկե, շատ կարևոր է Զարուհի Գևորգյանի ներդրումը, և ես ընդունումեմ նրա հրավերը՝ դարձնելու այս համաժողովն ավանդական, ամենամյա։ Մենք սպասում ենք, որպեսզի դուքմատնանշեք ձեզ հետաքրքրող թեմաները», - շեշտեց Միխայիլ Գոդկովը՝ կոչ անելով միասին ձևավորելհաջորդ հանդիպման օրակարգը։Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ստանդարտացման և չափագիտությանազգային մարմնի կառավարման համակարգի սերտիֆիկացման բաժնի պետ Սեդա Պապյանը ներկայացրեցբժշկական լաբորատորիաների համար ներկայացվող միջազգային չափանիշները և իրավիճակըՀայաստանում։Ռուսական «Լաբորատոր ծառայություն» ամսագրի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Մոշկինն անդրադարձավլաբորատոր ախտորոշման ոլորտում ռիսկերի կառավարմանը՝ ընդգծելով պացիենտին վնաս չհասցնելունպատակով ռիսկերը չթաքցնելու կարևորությունը։ Հայտնում են ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժնից: