23.11.2024
Միրզոյանը ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին
prev Նախորդ նորություն

ՔՊ կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել

Սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։


Քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելուն, ինչպես նաև կադրային քաղաքականությանն առնչվող հարցեր։ ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփի Դավոյանը և Լուսինե Բադալյանը հանդես են եկել զեկույցներով։


Նիկոլ Փաշինյանը, անդրադարնալով նախաձեռնող խմբի նիստին, գրել է․ «ՔՊ-ում այսօր ինքնաքննադատության օր էր. քննարկման թեմաները մեր անհաջողություններն էին հակակոռուպցիոն պայքարում, դատաիրավական ոլորտում, կադրային քաղաքականության մեջ։ Հետեւությունն այն էր, որ սխալները պետք է ուղղել «թացը չորին չխառնելու» տրամաբանությամբ»։