23.11.2024
ՀԷՑ-ն ուզում են խլել. գործի են անցել․ ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Չափազանց պատասխանատու շրջան

Սահմանադրական դատարանին հանձնարարված է 2024 թվականի սեպտեմբերի 24-ին ակնհայտ ապօրինի և հակասահմանադրական սահմանային հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ տալ Սահմանադրությանը համապատասխանելու եզրակացություն։ Սահմանադրական դատարանի ներկա կազմը դա անելու է առանց վարանելու։

Սրբազան պայքարի սեպտեմբերի 22-ի նոր պայքարն ազդարարող հավաքի գլխավոր խնդիրը պետք է լինի դա կանխելն ամեն գնով։

Սեպտեմբերի 23-ից Ազգային ժողովում պետք է մեկնարկի Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնից անվստահություն հայտնելու գործընթացը։

Եթե դա տեղի չունենա, ապա Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները պետք է միաժամանակ վայր դնեն մանդատները, իսկ նրանց հաջորդող թեկնածուները հրաժարվեն մանդատներ վերցնելուց, որպեսզի Ազգային ժողովը լուծարվի և այդ պետականակործան փաստաթուղթը որևէ կերպ չվավերացվի Ազգային ժողովում։

Հուսով եմ բոլորը հասկանում են պահի լրջությունը և իրենց ամեն քայլի, այդ թվում անգործության պատասխանատվության աստիճանը։


Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյան