ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, Երևանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանին, ով երեկ մասնակցել է ռուսական ОРТ հեռուստաալիքով հեռարձակված աղմկահարույց հաղորդմանը ՝ նվիրված Նիկոլ Փաշինյանին: "Օտարերկրյա գործակալին ընդդիմություն մի ըսեր, մեղք է",- գրել է նա՝ #չստացված_քաղաքապետ_մը հեշթեգով: