25.04.2025
Լուսանկարը` volta.am
prev Նախորդ նորություն

Սերգեյ Բագրատյանը հանդիպել է «Համայնքային առաջնության դպրոց» նախագծի մասնակիցների հետ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հոկտեմբերի 10-ին հանդիպել է «Մեծամորի երիտասարդական խորհրդարան» երիտասարդական հասարակական կազմակերպության «Համայնքային առաջնության դպրոց» նախագծի մասնակիցների հետ:


Պատգամավորը կարեւորել է կրթված եւ զարգացած երիտասարդների դերը պետության կայացման գործում:


Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով: Անդրադարձ է կատարվել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, հարեւան պետությունների հետ հարաբերությունների զարգացման գործընթացներին, պետության անվտանգային խնդիրներին: Հարցեր են հնչել նաեւ երկրի տնտեսական զարգացման, երիտասարդներին ուղղված կրթական ծրագրերի վերաբերյալ:


Սերգեյ Բագրատյանը երիտասարդներին խորհուրդ է տվել ճիշտ մասնագիտություն ընտրել եւ այդպիսով իրենց ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում:


 

Լուսանկարը` primeminister.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար