24.11.2024
Սերգեյ Բագրատյանը հանդիպել է «Համայնքային առաջնության դպրոց» նախագծի մասնակիցների հետ
prev Նախորդ նորություն

Հայաստանը վավերացնում է մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ Օվիեդոյի կոնվենցիան

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 10-ի նիստում հավանություն է տվել «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագծին, որը հայտնի է նաև որպես Օվիեդոյի կոնվենցիա:


Այս փաստաթուղթը, որը ստորագրվել է 1997 թվականի ապրիլի 4-ին, միակ իրավական պարտադիր ուժ ունեցող միջազգային գործիքն է, որը սահմանում է օրենսդրական շրջանակ ինչպես ամենօրյա բժշկական պրակտիկայի, այնպես էլ կենսաբժշկության մեջ նոր տեխնոլոգիաների ներդրման համար:


Հայաստանի կողմից Օվիեդոյի կոնվենցիայի վավերացումը կարևոր նշանակություն ունի՝ վերահաստատելով երկրի հանձնառությունը առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության հարցում:


Կոնվենցիան Եվրոպայի խորհրդի կողմից մշակված մարդու իրավունքների պաշտպանության օրենսդրական փաթեթի բաղկացուցիչ մասն է և կարգավորում է այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են պացիենտի իրազեկված համաձայնությունը ցանկացած բժշկական միջամտության համար, բժշկական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը, վերարտադրողական առողջության պահպանման ոլորտում էթիկական ասպեկտների պահպանումը և այլն: