10.10.2024
Լուսանկարը` tripadvisor
prev Նախորդ նորություն

Հայաստանը մեկ տարով երկարաձգում է բնակարանների էներգաարդյունավետ վերանորոգման ծրագիրը

Լուսանկարը` volta.am
Լուսանկարը` volta.am

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 8-ի նիստում որոշում է ընդունել մեկ տարով երկարաձգել բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների իրականացման համար պետական աջակցության ծրագիրը:


Այս որոշումը նպատակ ունի ապահովել պետական աջակցության գործընթացի շարունակականությունը այս ոլորտում:


Համաձայն հիմնավորման՝ մինչև տարեվերջ ծրագրի շրջանակներում վճարման ենթակա կանխատեսվող գումարը կազմում է շուրջ 1 միլիարդ դրամ: Ներկայումս ծրագրի շահառուների թիվը հասնում է շուրջ 16000-ի, և ակնկալվում է, որ մինչև 2024 թվականի դեկտեմբերի վերջ այն կհասնի մոտ 18000-ի:


Այս պահին ծրագրին մասնակցող ֆինանսական կառույցների կողմից շահառուներին տրամադրված վարկերի ընդհանուր գումարը կազմում է շուրջ 35 միլիարդ դրամ:

Սերգեյ Բագրատյանը հանդիպել է «Համայնքային առաջնության դպրոց» նախագծի մասնակիցների հետ
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները