7.10.2024
Միրզոյանը Նիդերլանդներում ժողովրդավարության համաժողովին մասնակցության հրավեր է ստացել
22.03.2023
Միրզոյանը Նիդերլանդներում ժողովրդավարության համաժողովին մասնակցության հրավեր է ստացել

Արդյո՞ք ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մարտի 29-ին Նիդերլանդներում կայանալիք ժողովրդավարության համաժողովին մասնակցության հրավեր ստացել է․ այս հարցով Factor.am-ը դիմեց արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանին: Ըստ խոսնակի՝ դեռ պարզ չէ, Միրզոյանը կմասնակցի համաժողովին, թե՞ ոչ․ նախարարությունից ասացին՝ այս մասին ավելի ուշ կհայտնեն: Նշենք, որր գագաթնաժողովն անցկացվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ։ 2021 թվականի դեկտեմբերի 9-10-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց ձևաչափով մասնակցել էր դրան։ Այս տարի գագաթնաժողովն անցկացվում է մարտի 29-30-ը Նիդեռլանդներում։ ԱՄՆ-ի կողմից կազմակերպված միջոցառման համահյուրընկալողներն են Նիդեռլանդները, Կոստա Ռիկան, Զամբիան և Հարավային Կորեան։ Ի դեպ, նախորդ գագաթնաժողովին Թուրքիան և Ադրբեջանը հրավիրված չէին։ Այս տարի նրանց մասնակցության վերաբերյալ տեղեկություններ դեռևս չկան։