7.10.2024
Որ դեպքում է Ստեփանակերտը պատրաստ Բաքվի հետ բանակցել
23.03.2023
Որ դեպքում է Ստեփանակերտը պատրաստ Բաքվի հետ բանակցել

Ստեփանակերտի ու Բաքվի միջև բանակցային գործընթացը հնարավոր են միայն միջազգային ձևաչափով ու ստանձնած պարտավորությունների կատարման երաշխիքների առկայության պայմաններում: Այս մասին ասուլիսում հայտարարեց  Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը: Նրա խոսքով, 44-օրյա պատերազմից հետո ռուս խաղաղապահների միջնորդությամբ Բաքվի և Ստեփանակերտի միջև տեղի են ունեցել հանդիպումներ, ու թեև վերջին հանդիպման օրակարգը ադրբեջանական կողմը փորձել է խեղաթյուրել, սակայն այդ հանդիպման նպատակը կայանում էր նրանում, որ քննարկվեին ապաշրջափակման իրավիճակով պայմանավորված էլեկտրամատակարարման, գազամատակարարումների խափանման հետ կապված հարցեր: «Ադրբեջանի նման փորձերն անընդունելի են: Սակայն մենք, ռուս խաղաղապահների միջնորդությամբ, պատրաստ ենք նույն ձևաչափով նշված հարցերի լուծման համար հանդիպումներ ունենալ: Բայց եթե անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում ընթացող բանակցություններով ձեռքբերված բանակցություններն Ադրբեջանը խախտեց, ինչպե՞ս կարող է երկկողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունները չխախտել: Հետևապես միայն միջազգային ձևաչափով են հնարավոր բանակցությունները, նման գործընթացի կարևորագույն բաղադրիչը պետք է լինեն ստանձնած պարտավորությունների կատարման երաշխիքները»,-ասաց նախարարը: