10.11.2024
Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Ցանկացած գործողության առանցքում պետք է լինի երեխայի իրավունքների պաշտպանությունը. ՄԻՊ

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցածի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն: Այս մասին ասվում է ՄԻ պաշտպանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

"Դեպքի առնչությամբ երեխաների իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ ցանկացած տեսակի բռնությունից զերծ մնալու, անձնական տվյալների պաշտպանության, անհրաժեշտ աջակցությունների տրամադրման և լավագույն շահի երաշխավորման հետ կապված այլ հարցերը Պաշտպանի ուշադրության կենտրոնում են։ Այդ համատեքստում առկա խնդիրները բացահայտելու նպատակով Պաշտպանը պարզաբանումներ կպահանջի իրավասու պետական մարմիններից:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ իրավասու պետական մարմինների ցանկացած գործողության առանցքում պետք է լինի երեխայի իրավունքների պաշտպանությունն ու լավագույն շահի երաշխավորումը:

Անհրաժեշտության դեպքում հանդես կգանք լրացուցիչ հաղորդագրությամբ":


Ավելի վաղ VERELQ-ը հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցների մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։


Քննիչի կողմից կայացվել է նշված աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչ և իրականացվել է։


Այս պահին նշված անձի հետ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ։


Նշենք, որ սույն հոդվածը ենթադրում է անառակաբարո գործողություններ:

Եվս 600 էլեկտրամոբիլ կձևակերպվի 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափով. ՊԵԿ
Հաջորդ նորություն next