27.04.2024
Փորձագետները Ղարաբաղի հարցում Թուրքիայի դերի մասին. Էրդողանի նեոօսմանիզմը տապալվել է
prev Նախորդ նորություն

Ռուսական գազի գինը կլինի 150 դոլար

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցի արդյունքում ստորագրված համաձայնագրի շնորհիվ Հայաստան ներմուծվող ռուսական գազի գինը կնվազի: Այս մասին Tert.am-ին փոխանցեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը:

Նա հայտնեց, որ Ռուսաստանից ներկրվող գազը սահմանին այսուհետ կտրվի 150 ԱՄՆ դոլարին համարժեք՝ 1000 խորանարդ մետրի դիմաց: «Գնման գինը կլինի 150 դոլար, այս պահին ավելին ասել չեմ կարող, փաստաթուղթը նոր է ստորագրվել»,- ասաց նախարարը:

Հարցին, թե սպառողի համար որքա՞ն կլինի գազի գինը, նա դժվարացավ պատասխանել՝ ասելով, որ այդ մասին մանրամասներ կհայտնեն շուտով: Նշենք, որ ներկայումս սահմանին գազի գինը 165 դոլար է՝ 1000 խորանարդ մետրի դիմաց:
Մեդվեդև. Պետք է բացառել, որ հակամարտությունը մտնի թեժ փուլ
Հաջորդ նորություն next