27.04.2024
ՀՀ Նախագահը և ՌԴ Պետդումայի խոսնակը այցելել են «Էրեբունի» ավիաբազա
prev Նախորդ նորություն

Պատասխանում են նախարարները. Մեկնարկել են ԸՕ նախագծի հանրային քննարկումները

Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ մարտի 11-ին արդարադատության նախարարության հրավիրված քննարկմանը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործող ղեկավար Բարբարա Դևիսն իր խոսքում հույս հայտնեց, որ ՀՀ նոր Ընտրական օրենսգիրքը կկարողանա լուծել անվստահության մթնոլորտի խնդիրը, որն ամենակարևորը համարեց:

Նա նշեց, որ ցանկություն ունի լսել ընդդիմության դիտարկումները: «Մենք ուրախ ենք, որ կառավարության ներկայացուցիչները, քաղաքական կուսակցություններն այստեղ են»,-ասաց նա:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ բոլոր առաջարկները քննարկման ենթակա են: «Հաշվի առնելով սեղմ ժամանակացույցը՝ օր առաջ պետք է ընդունենք, սակայն առանց շտապելու: Մեղադրում են մեզ, թե ինչու ենք նախագիծն ուղարկել Վենետիկի հանձնաժողով և շարունակում ենք վրան աշխատել։ Պատճառը սեղմ ժամկետներն են, քանի որ նախագծի վրա աշխատանքը շարունակվում է, անգամ կառավարության կողմից նախագիծը հաստատելուց հետո»,-ասաց նա, հայտնում է tert.am-ը:

Քննարկմանը տեղի ունեցավ ակտիվ հարց ու պատասխան Դավիթ Հարությունյանի և ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի միջև: Զոհրաբյանը մասնավորապես հայտարարեց. «Ասենք, ընտրողը չի ցանկանում ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակից օգտվել որեւէ մեկին նշել, բայց համամասնական ցուցակին կողմ է, ընտրում է ԲՀԿ-ին, ռեյտինգայինում չի տեսնում իր համար ընկալելի կերպար: Հիմա նրա քվեաթերթիկը համարվում է անվավե՞ր, եթե չի նշում ռեյտինգայինում»:

Դավիթ Հարությունյանը, Առավոտ թերթի փոխանցմամբ, նախ հորդորեց այլեւս ռեյտինգային տերմինը չօգտագործել, իրենց առաջարկածը ռեյտինգային չէ. «Մեկը սխալմամբ օգտագործել է, որից հետո այդ սխալ հասկացությունը տարածում է գտել: Ռեյտինգայինի պարագայում ընտրում են ռեյտինգով, այսինքն՝ առաջին տեղում նախընտրում եմ այս թեկնածուին, երկրորդ տեղում՝ այս: Սա է ռեյտինգայինը, իսկ այն համակարգը, որը ձեզ առաջարկվել է, կոչվում է համամասնական ընտրություն՝ բաց ցուցակներով: Եթե ընտրողը խաչ է քաշել թեկնածուների վրա, բայց համամասնականին քվեարկել է, բնականաբար, որեւէ թեկնածուի օգտին ձայն չի հաշվվելու, բայց այդ քվեաթերթիկը պատշաճ քվեաթերթիկ է՝ կուսակցության օգտին»:

Ինչ վերաբերում է ընտրողների գրացման էլեկտրոնային համակարգին, ապա Հարությունյանն ասաց, որ այն արդյունավետ կլինի կրկնակի քվեարկության և այլոց փոխարեն քվեարկության դեմ պայքարում, եթե պատշաճ ձևով իրականացնի: «Կարծում եմ՝ էլեկտրոնային գրանցման համակարգի հաջողության գրավականն այն է, որ ունենք էլեկտրոնային ցուցակներ, որոնք կազմվում են, և շահագրգիռ անձը հնարավորություն ունի ներբեռնելու և համադրելու` կա՞ն արդյոք կրկնություններ, թե` ոչ»,- ասաց նա:

Դավիթ Հարությունյանն անդրադարձավ նաև 9-րդ ձևով քվեարկողներին և նշեց, որ վերջին երեք տարիներում 9-րդ ձևով քվեարկողների թիվը չի փոխվել, ինչը ենթադրում է, որ կարող են վերջին ընտրությունների պատկերը հասկանալ։

«Ընտրական օրենսգրքի հետ կապված պետք է ներկայացնել պահանջներ, որոնք տիեզերական չեն և հնարավոր են իրականացնել ՀՀ-ում, հակառակ դեպքում անիմաստ է ներկայացնել»,-ասաց նա:

Դավիթ Հարությունյանը պատասխանելով պատգամավորի հարցերին՝ ասաց, որ դիտորդների եւ լրագրողների ներկայության սահմանափակումը լավագույն լուծումը չի եւ բաց են քննարկումների համար, հայտնում է "Հայկական ժամանակ" թերթը:

«Բազում թեկնածուներ իրենց ներկայացուցիչներ ընտրատեղամս են ուղարկում դիտորդի ԶԼՄ ներկայացուցչի կարգավիճակով: Իսկապես բացում ես մի հատ էլեկտրոնային լրատվամիջոց, հետո գալիս ես հավատարմագրվում ես որպես էլեկտրոնային լրատվամիջոց, հետո սկսում ես բաժանել այդ լրագրողի վկայականները եւ արդյունքում մենք ընտրական տեղամասերում ունենում ենք շատ ավելի շատ մարդ, քան թե թույլատրելի է պատշաճ ընտրություն կազմակերպելու համար»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Էներգետիկայի նախարար. ՌԴ-ի հետ գազի գների նվազեցման բանակցությունները շարունակվում են
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online