24.03.2025
Չստացված դիվերսիա. Բաքուն վերսկսում է պրովոկացիաները
prev Նախորդ նորություն

ՀՀ Նախագահը և ՌԴ Պետդումայի խոսնակը այցելել են «Էրեբունի» ավիաբազա

Նախագահ Սերժ Սարգսյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նախագահ, ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ այցելել է Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված Հայաստանի և Ռուսաստանի համատեղ ռազմաօդային ավիաբազա:

Ինչպես հայտնում են նախագահի մամլո ծառայությունից, այցի պատվիրակների թվում էին նաև ՀԱՊԿ ԽՎ խորհրդի արտագնա նիստի մասնակից խորհրդարանական պատվիրակությունների ներկայացուցիչները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների համապատասխան պաշտոնատար անձիք:

Ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները ավիաբազայի այցելուներին ներկայացրել են սպառազինության և ռազմատեխնիկայի ժամանակակից նմուշների ու օդանավի անձնակազմի հանդերձանքի ցուցադրությունը, որից հետո Հանրապետության Նախագահը և նրան ուղեկցող պատվիրակությունների անդամները դիտել են ՀԱՊԿ առաջադրանքների իրականացման շրջանակներում կործանիչների ցուցադրական թռիչքները:
Պատասխանում են նախարարները. Մեկնարկել են ԸՕ նախագծի հանրային քննարկումները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
24.03.2025
ԵՄ վիզաների ազատականացման հարցը շարունակում է մնալ ամենացավոտը. ԱԳ փոխնախարար