26.04.2024
Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը այս իշխանությունների վերջը կնշանակի
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն քվեարկում է իր շահերից ելնելով և ոչ թե այլ երկրների հաճոյանալու ցանկությունից. ԱԳՆ

Հայաստանը միջազգային կառույցներում քվեարկությունների ժամանակ առաջնորդվում է իր ազգային շահերով՝ հաշվի առնելով ներկայացված բանաձևերի բովանդակությունը: ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունների վերաբերյալ «Ամերիկայի ձայնի» վերլուծությանն ու դրան հաջորդած՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի հրապարակմանը:


«ՀՀ-ն քվեարկում է՝ ելնելով իր ազգային շահերից՝ հաշվի առնելով ներկայացված բանաձևերի բովանդակությունը, նախապատմությունը, քննարկման ընթացքը, այլ ոչ թե այլ երկրների հաճոյանալու ցանկությունից։ Ավելին, «Ամերիկայի ձայնի» վերլուծությունը հիմնվում է վերլուծական աղյուսակների մեթոդի վրա, որն ինքնին թերի է` հաշվի չի առնում ձեռնպահ քվեն, ինչը քվեարկությունների մեջ մեծ տոկոս է կազմում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Նաղդալյանը:


«Հայաստանը ՄԱԿ-ում քվեարկում է ՌԴ-ի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ. ո՞վ կբացատրի` այս ի՞նչ «խցանում է» վերտառությամբ հրապարակման մեջ Բաբաջանյանը նշում է. « Թեև արտաքին քաղաքականության, դրա արդյունավետության գնահատման կոնկրետ, թվային ցուցանիշներ չկան, այդուհանդերձ կան անուղղակի չափանիշներ, որոնք հնարավորություն են տալիս գնահատել դիվանագիտության օգտակար գործողության գործակիցը:


Այդ չափանիշներից են օրինակ, ՄԱԿ-ում քվեարկությունների ցուցանիշները: «Ամերիկայի Ձայնը» ներկայացրել է անցած մեկ տարվա ընթացքում ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունների պատկերը, որն այլ կերպ, քան խայտառակություն, դժվար է որակել: Բավական է նշել, որ ՄԱԿ-ում 114 բանաձևերի շուրջ քվեարկություններում Հայաստանի դիրքորոշումը ավելի շատ համընկել է Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, քան ԱՄՆ-ի դիրքորոշման հետ:


Այսպես, 114 բանաձևերից Հայաստանն ու Ադրբեջանը նույն կերպ են քվեարկել 76-ին, հակառակ կերպ՝ ընդամենը 2-ին: Հայաստանն ու Վրաստանը նույն կերպ են քվեարկել 75 բանաձևերի, հակառակը՝ 10-ի: Հայաստանն ու Թուրքիան համանման քվեարկություն են կատարել 114 բանաձևերից 69-ի դեպքում, հակառակը՝ ընդամենը 9-ի:


Ռուսաստանի հետ Հայաստանի քվեարկությունների համընկնումը 77 է, իսկ երկու երկրները հակառակ կերպ են քվեարկել ընդամենը 5 բանաձևի: Եվ վերջապես ԱՄՆ-ի հետ Հայաստանի դիրքորոշումները ՄԱԿ-ում համընկել են ընդամենը 17 բանաձևերի դեպքում, և հակառակ կերպ են եղել 59 բանաձևերի առնչությամբ:


Սա Հայաստանի արտաքին քաղաքականության, մեր դիվանագիտության խտացված պատկերն է, քանի որ ՄԱԿ-ում պետության դիրքորոշումները խարսխվում են արտաքին քաղաքականության ուղենիշների ու առաջնահերթությունների վրա: Եվ ահա մեր առաջնահերթությունները ավելի շատ նույնական են Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, քան ԱՄՆ-ի հետ»:


 

Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online