Կիեւի մարզային պետվարչակազմի նախագահ է դարձել Միխայիլ Բնո-Հայրիյանը

73

Ուկրաինայի կառավարությունը համաձայնեցրել է մարզային պետվարչակազմերի 8 նոր ղեկավարների թեկնածությունները: Կիեւի ՄՊՎ (Կիեւի մարզի նահանգապետ) նախագահ է դարձել Միխայիլ Բնո-Հայրիյանը:


Կառավարությունը հավանություն է տվել Վլադիմիր Զելենսկու առաջադրած Դոնեցկի, Անդրկարպատների, Կիեւի, Լվովի, Օդեսայի, Խերսոնի եւ Չերկասկի մարզերի պետական վարչակազմերի ղեկավարների պաշտոնում 8 թեկնածուներին: Այս մասին լրագրողներին հայտնել է Ուկրաինայի կառավարությունում նախագահ Վլադիմիր Զելենսկու ներկայացուցիչ Անդրեյ Գերուսը, փոխանցում է AnalitikaUA.net-ը:


«Բոլոր 8 թեկնածուներն աջակցություն են ստացել: Քվեարկությունը միաձայն չի եղել: Այսօր մի քանի պատգամավորի թեկնածուներ, որոնք միաժամանակ նախարար են, ներկայացված բոլորին դեմ են քվեարկել»,- ասել է նա:


Գերուսը նշել է, որ նահանգապետների մյուս թեկնածուներին Զելենսկին կառաջադրի հաջորդ կառավարությանը:


Ավելի վաղ Զելենսկին կառավարության համաձայնությանն էր ներկայացրել Դոնեցկի նահանգապետի թեկնածու Պավել Կիրիլենկոյին, Անդրկարպատների՝ Իգոր Բոնդարենկոյին, Կիեւի՝ «Ուկրէներգոյի» փոխտնօրեն Միխայիլ Բնո-Հայրիյանին, Լուգանսկի՝ Լուգանսկյան ներքին գործերի համալսարանի ռեկտոր Վիտալի Կոմարնիցկուն, Լվովի՝ փաստաբան Մարկիյան Մալսկուն, Օդեսայի՝ Անդրեյ Անդրեյչիկովին, Խերսոնի՝ պաշտպանության նախկին փոխնախարար (2014-2016) Յուրի Գուսեւին, Չերկասկի՝ Իգոր Շեւչենկոյին:


 

Տպել

Загрузка...