ԱՄՆ-ը շահագրգռված չէ Իրանի հետ երկխոսությամբ. CNN

Միացյալ Նահանգները շահագրգռված չեն Իրանի հետ երկխոսությամբ՝ չնայած նախագահ Թրամփի պնդումներին, թե ինքը պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Փարիզում իր աղբյուրներին:


«Ֆրանսիայի իշխանությունները շարունակում են միջոցներ փնտրել ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության թուլացման համար: Սակայն ֆրանսիացիներն ասում են, որ իրենք որևէ նշան չեն տեսնում, որ ԱՄՆ-ը շահագրգռված է Իրանի հետ երկխոսությամբ»,- ասել է աղբյուրը:


Հարցին, թե արդյոք Ֆրանսիան կարող է հակաիրանական կոալիցիայի մաս դառնալ, աղբյուրը նշել է, որ չնայած Ֆրանսիայի իշխանություններն իրենց «լավ դաշնակից» են համարում, նրանք «չենք հետևի Իրանի հարցով Վաշինգտոնի գծին»: «Նրանք իրենց նպատակները, իրենց շահերն ունեն»,- հավելել է աղբյուրը:


Պարսից ծոցում ֆրանսիական զորքերը շարունակում են ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունները: Հարցին, թե արդյոք այդ համագործակցությունը կշարունակվի, եթե առճակատում սկսվի, աղբյուրն ասել է. «Մենք դեռ դրան չենք հասել»:


Ավելի վաղ ֆրանսիական հատուկ ծառայությունները հայտարարել են, որ չեն կարծում, թե ամերիկյան անօդաչուն խախտել է Իրանի օդային տարածքը:

Տպել

Загрузка...