Մահացել է ժամկետային զինծառայող. ՊՆ

128

Ցավալի լուր. մահացել է ժամկետային զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:


Նա գրել է նաև, որ հանգամանքները պարզվում են:


Միևնույն ժամանակ Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:


Ժամը 13:20-ի սահմաններում հրազենային վնասվածքով մահացած վիճակում Արմավիրի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Հրազդան քաղաքի բնակիչ, 19-ամյա Հայկ Ալավերդյանն է, ով հրազենային վնասվածք է ստացել կզակի մասում:


Մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի՝ ժողովրդին հայտնի զինվորական պալիգոնից և նա ժամկետային զինծառայող էր: 

Տպել

Загрузка...