Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ոչ մի քաղաքական հետապնդում չկա. «Իմ քայլ»-ական

95

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ոչ մի քաղաքական հետապնդում չկա։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը՝ նշելով, որ չի կիսում ՀՀ երկրորդ նախագահի կարծիքը, թե Հայաստանում օրենք ու օրինականություն չեն գործում։ 


Պատգամավորը նշեց, որ ի սկզբանե գործի կասեցման և ՍԴ ուղարկելու մասին օրինականության վերաբերյալ կասկածներ է ունեցել: Բայց այսօր, քանի որ դատական ակտը միայն երեկ է հրապարակվել և ինքը հիմնավորումներին ամբողջությամբ ծանոթ չէ, զերծ կմնա մեկնաբանելու դատական ակտը, որպեսզի իր մեկնաբանությունը թյուրըմբռնումների առիթ չդառնա:


«Գորընթացը տեղի է ունենալու օրինականության սահմաններում ու օրենքին համապատասխան: Հանրային պահանջ է բացահայտել Մարտի 1-ի դեպքերը», - ընդգծեց նա։


Նա նաև հավելեց.


«Ես մեծացել եմ քաղաքական ընտանիքում և ներգրավված եմ եղել քաղաքական գործընթացներում։ Իմ հայրը Մարտի1-ի գործով քաղբանտարկյալ է հիմա ... թույլ տվեք այլևս չշարունակել», - ասաց նա:

Տպել

Загрузка...