Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1000 կրակոց. այդ թվում ՀԱՆ-17 տիպի նռնականետից

168

Հունիսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց:


Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Բացի հրաձգային զինատեսակներից, հունիսի 11-ին ՊԲ հարավային հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ (5 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար դիմել են համարժեք քայլերի՝ շարունակելով վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...