Մանվել Գրիգորյանը դատապարտյալների հիվանդանոցից տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

106

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է:


Նշվում է, որ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու խիստ անհրաժեշտություն է առաջացել: Ըստ ԶԼՄ-ների՝ Գրիգորյանը կոմայի մեջ է և այժմ վերակենդանացման բաժանմունքում է:


Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ իր պաշտպանյալի արյան շաքարի քանակը կտրուկ բարձրացել է:


Նշենք, որ Մանվել Գրիգորյանը հունիսի 3–ին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխվել էր «Երևան–Կենտրոն» ՔԿՀ, այնուհետև՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Սակայն նրա պաշտպանը քննադատել էր այդ որոշումը՝ նշելով, որ Գրիգորյանը կարող է կոմայի մեջ ընկնել:


Հիշեցնենք, Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...