Որպեսզի արտերկրում չսովորեն. Արթուր Վանեցյանը նախաձեռնել է ԱԱԾ ուսումնական կենտրոն ստեղծել

42

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նախաձեռնել է և փորձելու է 2020 թվականին գործնական քայլեր ունենալ, որպեսզի ՀՀ Ազգային անվտանգության ծառայության համակարգում ստեղծվի ազգային անվտանգության ծառայողների ուսումնական կենտրոն։ Այս մասին Վանեցյանը հայտարարեց ԱԺ-ում՝ նշելով, որ համակարգի աշխատակիցներն ուսումնառության համար գործուղվում են այլ երկրներ և տարեկան ծախսվում է շուրջ 240 մլն դրամ գումար, մինչդեռ նրանք կարող են ուսումնառություն ստանալ Հայաստանում, եթե ԱԱԾ-ն ունենա համապատասխան ուսումնական կենտրոն:


Վանեցյանի խոսքով՝ միայն 2018թ.-ին այդ նպատակով ծախսվել է շուրջ 240 մլն դրամ, ինչը  բավականին մեծ գումար է, որը ստիպված են ծախսել այլ երկրներում։


ԱԱԾ տնօրենը դեռ չի շտապում անվանում տալ ապագա կառույցին՝ ուսումնական կենտրո՞ն, ակադեմիա՞, համալսարա՞ն, թե՞ ինստիտուտ: Կարևորն այսօր այն է, որ դրա հետ կապված արդեն ունեն որոշակի հաշվարկ։


«Եթե կարողանանք ստանալ ժամանակակից համալսարան, միայն ենթակառուցվածքների վրա պետք է ծախսվի շուրջ 2 մլրդ դրամ։ Բայց եթե համեմատություն ենք անում, տարեկան 240 մլն դրամ ծախսում ենք օտարեկրյա պետություններ մեր աշխատակիցներին ուղակելու վրա, կարծում եմ՝ այդ 2 մլրդ դրամը շատ մեծ գումար չի։ Դրան զուգահեռ կունենանք ավելի լավ պատրաստված աշխատակիցներ, զերծ կմնանք ցանկացած ռիսկերից, որոնք կարող են ի հայտ գալ արտասահմանում ուսման ընթացքում», - ասաց նա։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...